Այսօր խոսում են տարիներ առաջ վարկային միջոցների հաշվին իրականացրած փոփոխությունների ձախողման մասին. կրթության փորձագետ
«Կրթության համակարգը իրավիճակը բավականին բարդ է։ Մենք այս տարիների ընթացքում ստեղծեցինք փոփոխությունների իմիտացիա, բայց ոչ իրական փոփոխություններ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այսօր նորից կանգնած ենք կրիտիկական կետի վրա։
«Նորից պիտի որոշենք, գնում ենք կրթության համակարգում փոփոխությունների, թե նորից ուզում ենք փոփոխությունների իմիտացիա անել։ Այս տարիների ընթացքում մենք անդամակցել ենք Բոլոնիայի գործընթացին, դպրոցների ժողովրդացում ենք արել, ֆինանսական նոր համակրգեր ենք ներդրել, բայց եթե ուշդիր լինեք, նույնիսկ ԿԳ նախարարը դժգոհում է այս փոփոխություններից։ Այսինքն՝ ինչ է ստացվում, այն փոփոխությունները, որոնք տարիներ առաջ վարկային միջոցների հաշվին իրականացվել են, այսօր այդ նույն փոփոխությունների ձախողման մասին ենք խոսում։ Լինելու՞ է հիմա սրա համար պատասխանատվություն, սրանից դասեր մենք քաղելու՞ ենք, թե՞ ոչ»,- նշեց փորձագետը։
Նա շեշտեց, որ բարեփոխումներին պետք է նախապատրաստվել, պետք է ամեն քայլը հաշվարկել։
Ինչ վերաբերում է դպրոցների օպտիմալացմանը՝ Սերոբ Խաչատրյանն ասաց. «Նախկինում 600 հազար աշակերտ ենք ունեցել, այսօր ունենք 370 հազար աշակերտ, իսկ դպրոցների քանակը մնացել է գրեթե նույնը։ Բնական է, որ թերբեռնված դպրոցները և մեծ շենքերը շատ են։ Այստեղ ուրիշ խնդիր կա, կառավարությունը պետք է գնա համարձակ քայլերի, բայց չի կարողանում համարձակ քայլեր կատարել, քանի որ սպառել է վստահության ռեսուրսը, գումարները չեն բակավանեցնում։ Արմատական փոփոխությունների գնալը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ»։
Հարակից հրապարակումներ`
- «Մանկավարժների խնդիր չունենք, մի քանի տասնյակի հարց է, կտեղավորվեն իրենք». Լևոն Մկրտչյան
- Նոր ուստարում ընդհանուր առմամբ կմիավորվի շուրջ 14 դպրոց. Լևոն Մկրտչյան
- Օպտիմալացման գերխնդիրը ոչ միայն ծախսերի արդյունավետ կառավարումն է, այլ որակյալ կրթության ապահովումը. վարչապետ
- Ձախողման օպտիմալացում` դպրոցներ
- Մասնագետները՝ դպրոցների օպտիմալացման հետևանքների մասին
- «Գյուղը պահողը դպրոցն է». մտավորականներն օպտիմալացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան