Հարկ եղած դեպքում մեր փրկարար ուժերը կմեկնեն Վրաստան. Դավիթ Տոնոյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին հանձնարարեց պատրաստ լինել, որ հարկ եղած դեպքում ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերը օգնություն ցույց տալու նպատակով մեկնեն Վրաստան:
«Պարոն Տոնոյան, վրացի գործընկերը երկրորդ անգամ որ դիմել էին մեզ, մեր աձնակազմը մեկնե՞լ է արդեն»,- հարցրեց վարչապետը: Ի պատասխան ԱԻ նախարարն ասաց, որ երեկ երեկոյան խոսել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ, պայմանավորվել են պատրաստ վիճակում պահել անձնակազմին:
«Այս պահին իրենք ուղղաթիռների կարիք ունեն: Բարձր պատրաստության մեր ստորաբաժանումները կանգնած են, հարկ եղած դեպքում կգնան»,- ասաց Տոնոյանը:
«Շատ լավ, ուշադիր եղեք»,- հանձնարարեց վարչապետը:
Հիշեցնենք, որ Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհը մարելուն աջակցելու խնդրանքով հարևան Վրաստանը դիմել էր Հայաստանին: ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերը Բորժոմի կիրճում անտառային հրդեհի մարման աշխատանքներ են իրականացրել օգոստոսի 23-ից սկսած՝ հրդեհաշիջում կատարելով 3 դժվարմատչելի տեղամասերում ու կանխելով կրակի տարածումը հարակից Դաբա և Ծաղվերի բնակավայրեր:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել հայ հրշեջ-փրկարարներին
- Հայ հրշեջ-փրկարարները Վրաստանում կանխել են կրակի տարածումը բնակավայր
- Հայ հրշեջ-փրկարարները առավոտից վերսկսել են հրդեհաշիջումը Վրաստանում
- Հայ հրշեջ-փրկարարները՝ Վրաստանում
- Փրկարար ծառայության շարասյունը մեկնեց Վրաստան
- Բորժոմիում չեն կարողանում մարել անտառային հրդեհները