Ռուսաստանը Թուրքիային կարող է առաջարկել սեզոնից սեզոն լոլիկ մատակարարել
Ռուսաստանը կարող է Թուրքիային առաջարկել սեզոնից սեզոն լոլիկ մատակարարել։ Ընդ որում, մատակարարումների ծավալները փոքր կլինեն, հայտնել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ.ռու»-ն։
«Կարծում եմ՝ թուրքական կողմին կառաջարկենք հետևյալ տարբերակները. նախևառաջ, լոլիկ մատակարարել սեզոնից սեզոն։ Օրինակ, ձմռանը, վաղ գարնանը, երբ մեր այգեգործները, եղանակով պայմանավորված, այլևս ի վիճակի չեն բերք ապահովել։
Կարծում եմ՝ մեր գործընկերներին կարող ենք հնարավորություն տալ փոքր ծավալներով վերադառնալ ռուսական շուկա։ Դա արդարացի կլինի»,- ասել է նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան խոստացել է պաշտպանել իր լոլիկները
- Թուրքական լոլիկը ռուսական շուկա չի մտնի
- Ռուսաստանը Թուրքիայից կարող է ներկրել ցանկացած սննդամթերք, բացի լոլիկից
- ՌԴ-ն չի պլանավորում թուրքական լոլիկի համար բացել իր շուկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան