Աբասթումանում հրդեհի մարմանը մասնակցում է ուկրաինական, ադրբեջանական, թուրքական ավիացիան
Վրաստանի Սամցխե-Ջավախեթի երկրամասի Աբասթուման առողջարանային քաղաքի մերձակա անտառներում բռնկված հրդեհի մարման աշխատանքններում ներգրավվել է ուկրաինական ու ադրբեջանական ավիացիան:
«Գրուզիա օնլյան»-ի հաղորդմամբ, Վրաստանի ՆԳ նախարարն այսօր արտակարգ շտաբի խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում շտաբի անդամները ծանոթացել են հրդեհի չեզոքացման պլանին ու ռազմավարությանը:
«Հրդեհի մարման աշխատանքներն իրականացվում են անընդհատ: Ամբողջ գիշեր դեպքի վայրում եղել են տասնյակ հրշեջ տեխնիկա, ինչպես նաև կենդանի ուժ»,-նշում է աղբյուրը՝ վկայակոչելով նախարարության տարածած հաղորդագրությունը:
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է երեք ուղղաթիռ՝ մեկը վրացական, երկուսը՝ ադրբեջանական, մեկ ուկրաինական օդանավ: Նախատեսվում է, որ աշխատանքներին այսօր ևս մեկ ուղղաթիռ կմիանա Թուրքիայից:
Աբասթումանում հրդեհը բռնկվել է օգոստոսի 29-ին: Մինչ այդ հրդեհվում էր Բորժոմիի կիրճի անտառը: Այսօր հրապարակված տվյալների համաձայն, այրվել է 200 հա անտառային տարածք:
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ բնակչության աջակցությամբ վերականգնելու են այրված անտառը:
Հարակից հրապարակումներ`
- Բորժոմիի անտառի հրդեհը մարող ուղղաթիռներից մեկն ընկել է ջուրը
- Բորժոմիում հրդեհը մարվել է
- Վրաստանում հրդեհաշիջման ժամանակ հայ հրշեջը ծխահարվել է
- Վրաստանի նախագահը մեկնել է Բորժոմի
- Հայ հրշեջ-փրկարարները՝ Վրաստանում
- Բորժոմիում չեն կարողանում մարել անտառային հրդեհները