Կվերանայվեն պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմները
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմներին:
Նրա խոսքերով՝ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը՝ ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները:
Ելնելով վերանշյալից՝ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարեց բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով, 3-ամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին։
Վարչապետը նաև հանձնարարեց պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում 2017 թվականից ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմները:
«Նաև հանձնարարում եմ 3-շաբաթյա ժամկետում կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն, հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան