Foreign Policy. Ադրբեջան ԱԹՍ-ներ մատակարարող իսրայելական ընկերության լիցենզիայի սառեցումը ժամանակավոր է
Ամերիկյան Foreign Policy պարբերականն անդրադարձել է օրերս իսրայելական մամուլի այն հրապարակումներին , համաձայն որոնց Իսրայելի պաշտպանական գերատեսչությունն արգելափակել է Orbitier անօդաչու սարքերի ենթադրյալ մատակարարումը Ադրբեջան։
Foreign Policy-ին հիշատակել է օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ» թերթում հրապարակված այն տեղեկությանը, որ Թել Ավիվում գտնվող Aeronautics Defense Systems ընկերության աշխատակիցները մեկնել են Ադրբեջան՝ ընկերության Orbiter 1K անօդաչուի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքումը եզրափակելու համար, որի ժամանակ նրանց խնդրել են կիրառել պայթուցիկներով զինված սարքը հայկական բանակի ռազմական թիրախի դեմ: Անօդաչու թռչող սարքի երկու իսրայելցի մասնագետները հրաժարվել են հարվածել հայկական դիրքերին։
«Հիմա Իսրայելի պաշտպանության նախարարությունը սառեցրել է իսրայելական զենքի արտադրողի արտահանման լիցենզիան, մինչ հետաքննվում են մեղադրանքները։ Orbiter 1K-ն հայտնի է որպես «մահապարտ անօդաչու»՝ փոքրիկ անօդաչու թռչող սարք, որը կարող է կրել մինչև 2կգ բեռ և թշնամուն թիրախավորելով, ռումբը պայթեցնել և ոչնչացնել ինքն իրեն։ Aeronautics Defense Systems ընկերության հերքել է, որ իր անձնակազմը նման առաքելություն է իրականացրել, որը, համաձայն իսրայելական օրենքի, անօրինական է համարվում։
Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող հետաքննությունը շարունակվում է, սակայն երկուշաբթի օրը այն կասեցրել է ընկերության 20 մլն դոլար արժողությամբ վաճառքը դեպի Ադրբեջան»,-գրել է պարբերականը։
Foreign Policy-ին հիշեցնում է, որ Ադրբեջանը նախկինում նույնպես իսրայելական ԱԹՍ-ների օգնությանն է դիմել՝ հայկական ԶՈՒ-ի վրա հարձակման ժամանակ։
Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնում գտնվող Իսրայելի և Հայաստանի դեսպանատները, ինչպես նաև Aeronautics ընկերությունը հրաժարվել են այս առնչությամբ մեկնաբանություն տրամադրել։
Պարբերականը միաժամանակ տեղեկացնում է, որ Aeronautics ընկերությունը ներդրողներին ուղղված նամակում գրել է, որ հավատացած է՝ լիցենզիայի սառեցումը ժամանակավոր է, մինչև կավարտվի հետաքննությունը ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան