Արցախում է իտալահայ գրող Անտոնիա Արսլանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը եւ հայտնի իտալահայ գրող ու գիտնական Անտոնիա Արսլանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային ոլորտին:
Նախագահ Սահակյանը ողջունել է Անտոնիա Արսլանի այցելությունն Արցախ՝ բարձր գնահատելով նրա գիտական ու հայրենանվեր գործունեությունը եւ հավելելով, որ նա մեծ սեր ու հարգանք է վայելում Արցախում: