Պաշտպանության բանակի զինծառայողներ են պարգևատրվել
ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան է շնորհվել Արթուր Աղաբեկյանին։
Պետական բարձր պարգևներով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, Արցախի, Հայաստանի և արտերկրի մի խումբ պետական և հասարակական գործիչներ, դիվանագետներ, բարերարներ, տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:
Արվեստի և լրագրության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:
Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը միշտ բարձր է գնահատում մարդկանց, ովքեր նշանակալի արդյունքների են հասել իրենց ծառայության մեջ և աշխատանքում՝ ի նպաստ մեր հայրենիքի:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան