Ռոստոմյան. Աշխարհի առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունը գնահատում եմ լավ
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ֆեդերացիայի նախագահության և մարզչական խորհրդի անդամների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ֆեդերացիայի ընթացիկ աշխատանքները և հետագա ծրագրերը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաղորդմամբ, նախարար Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի ղեկավարությանը՝ կատարած աշխատանքի համար, և հույս հայտնել, որ հետագայում ևս հայ մարզիչների արհեստավարժությունը հնարավորություն կտա մեր մարզիկներին պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերում:
«2017 թվականի աշխարհի առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունը գնահատում եմ լավ: Ունեցանք աշխարհի երկու չեմպիոն և երկու բրոնզե մեդալակիր: Սա ինչպես մարզիկների, այնպես էլ մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն է»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
Հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հանաքականների գլխավոր մարզիչները նախարարին ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպված ուսումնամարզական հավաքների և մարզիկների անհատական մարզումների ընթացքը, տեղեկատվություն ներկայացրել իրականացված բազմաթիվ կազմակերպչական այլ աշխատանքների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան