Թող ուրիշ դատավոր բերեն, ով գուշակություններով չզբաղվի. Սերգեյ Կյուրեղյան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 18 անդամների՝ Տիգրան Սարգսյանի, Հովհաննես Վարդանյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Տիգրան Մանուկյանի, Թորոս Թորոսյանի, Արթուր Մելքոնյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանին, Հովհաննես Հարությունյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի գործով դատավարությունը:
Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը հանդես եկավ դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ բացարկ հայտնելու միջնորդությամբ, որին միացան նաև նիստերի դահլիճում գտնվող մյուս ամբաստանյալները:
«Մինչև այսօր դատարանը չի հարցրել՝ ինչո՞ւ ոտքի չեմ կանգնել, ում էլ, որ հարցրել է, խոսքը կիսատ է թողնել այդ մարդու ու ասել՝ գիտեմ՝ ինչ եք ասելու: Նաստրադամուսի բարեկա՞մն է, ի՞նչ է, չգիտեմ: Դատարանն ինչ -որ գուշակություններով է զբաղվում, ասում է՝ ես գիտեմ ինչ պիտի ասեք: Ես այստեղ չեմ դատարանի համար, այստեղ եմ ժողովրդիս համար, ես խոսում եմ ոչ թե դատարանի, այլ ժողովրդիս համար: Ուզում եմ լսեն իմ պատճառները: Քանի որ դատարանը մեզ թույլ չի տալիս խոսել այդ պատճառների մասին, չի ցանկանում լսել մեր արարքների դրդապատճառների մասին, չի ցանկանում լսել մեզ, միջնորդություն եմ ներկայացնում, որ դատավորը ինքնաբացարկի դիմում գրի ու հեռանա դատարանից, ուրիշ դատավոր թող բերեն, ով գուշակություններով չզբաղվի»,- ասաց ամբաստանյալ Ս. Կյուրեղյանը:
Դատավորն ասաց, որ ոտքի կանգնելը բոլորի պարտականությունն է, հետևաբար բոլորը պարտավոր են ոտքի կանգնել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:
Հարակից հրապարակումներ`
- Կմնամ դահլիճում, բայց պաշտպանություն չեմ իրականացնի. ՊՊԾ գնդի գործով հանրային պաշտպան
- Պարզվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանին ծանր մարմնական վնաս պատճառած անձի ինքնությունը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական սանկցիայի ենթարկվեց միանգամից 9 փաստաբան
- Պաշտպանները բացարկ հայտնեցին ՊՊԾ գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանին
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Կկարոտենք ձեզ». ՊՊԾ գնդի գրավման գործով հաջորդ նիստը՝ օգոստոսի 23-ին
- Եթե մարդը մեկին համակրում է, նրա հանդեպ այլ ձև է վարվում. փաստաբանը՝ ՊՊԾ գնդի գործով դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը համաձայն չի հանրային պաշտպան ունենալ
- «Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
- ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը