Լեհաստանում ավելի քան 20 մարդ է վիրավորվել գնացքների բախման հետևանքով
Լեհաստանի հյուսիսում երկաթուղային կայարանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ բախման հետևանքով 21 մարդ, այդ թվում՝ 4 երեխա:
Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ տեղի ժամանակով ժամը մոտ 22:00-ին, Ստարոգրադ թաղամասում։
Ինչպես հայտնել է Լեհաստանի երկաթուղային ընկերության ներկայացուցիչ Միրոսլավ Շիմենեցը, ուղևորատար գնացքը, որում գտնվել է մոտ 300 մարդ, Գդինյա քաղաքից ուղևորվում էր Բելսկո-Բլայա: Բախման հետևանքով գնացքի 11 վագոններից 7-ը դուրս է եկել գծերից:
Վթարի հնարավոր պատճառները բացահայտելու համար հետաքննություն է սկսվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին