Մեյը մտադիր է վարչապետի պաշտոնում մնալ Brexit-ից հետո
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է իր պաշտոնին մնալ Եվրամիության կազմից երկրի դուրս գալուց հետո, մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են 2022 թվականից ոչ շուտ։
«Այո, եղել են ոչ մի հիմք չունեցող շատ տեսություններ՝ իմ ապագայի հետ կապված: Ես այստեղ երկար ժամկետով եմ»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Մեյը, Ճապոնիա կատարած այցի ընթացքում։
«Ես այն մարդը չեմ, ով հանձնվում է դժվարությունների առաջ»,- պատասխանել է վարչապետը լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք նա մտադիր է հեռանալ պաշտոնից մինչև խորհրդարանական ընտրությունները:
Ավելի վաղ BBC-ի հետ զրույցում բրիտանացի վարչապետը նաև շեշտել է, որ իր և իր կառավարությունը պատրաստ են «ոչ միայն իրականացնել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը, այլև բրիտանացիներին ապահովել պայծառ ապագայով»:
Հարակից հրապարակումներ`
- Թերեզա Մեյի հրաժարականի մասին լուրերը չեն հաստատվել
- Հոլիվուդում Brexit-ի արշավի մասին սերիալ կնկարահանեն
- ԵՄ-ից աշխատանքային միգրանտները Brexit-ից հետո կարող են 2-ամյա բրիտանական վիզա ստանալ
- Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պաշտոնապես սկսում են Brexit-ի բանակցությունները