Բելառուսում պլաստմասը կօգտագործեն սալիկների արտադրության մեջ
Բելառուսի Գրոդնո քաղաքում սկսել են պոլիմերային ավազի արտադրություն: Արտադրանքի համար հումք են ծառայելու աղբամաններում կուտակված պլաստամասե տարաներն ու ավազը: Գործարանից նշել են, որ հիմա կուտակված ցածրորակ պլաստամասե տարաններ ունեն՝ տորթերի ամաններ, դրանք էլ հումք կդառնան:
Բելառուսական լրատվամիջոցի փոխանցմամբ, մեխանիզմը պարզ է: Պոլիմերից պատրաստված տարանները մանրացվում են, որոշակի համամասնությամբ խառնվում ավազին, հատուկ մեքենայով խառնում մինչև 250 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, ապա ստացված զանգվածը հայտնվում է մամլիչի տակ ու պատրաստի արտադրանքը դուրս գալիս:
Պատրաստի արտադրանքն այս պահին յոթ տեսակի կարող է լինել՝ մայթերի սալիկներ, մայթեզրերի քարեր և այլն: Սարքավորումների փոփոխության արդյունքում կարելի է արտադրել նույնիսկ դիտահորեր, ճաղավանդակներ:
Գործարանի մասնագետներն այդ սալիկները բետոնե արտադրանքի հետ համեմատելիս նշում են մի քանի առավելություններ. պոլիմերային սալիկներն ավելի թեթև են, հեշտ են տեղադրվում, ձմռանը սառույցով չեն պատվում, ջուր չեն ներծծում, բացի այդ էլ 20 տոկոսով էժան են բետոնե սալիկներից:
Հիմա արտադրանքը սերտիֆիկացվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան