Գերմանիան վետո կկիրառի ԵՄ-Թուրքիա Մաքսային միության պայմանագրի ընդլայնման դեմ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վետոյի իրավունք կկիրառի Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև մաքսային միության վերաբերյալ պայմանագրի ընդլայնման դեմ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Մերկելը այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ ունեցած դռփակ հանդիպումից հետո:
Մերկելը մասնավորապես նշել է. «Գերմանիայի կառավարությունը ներկայիս պայմաններում, առաջիկա ամիսների ընթացքում, Մաքսային միության վերաբերյալ բանակցությունների համար լիազորություն չի տա»:
Թուրքական աղբյուրը այս հայտարարությունը որակել է որպես սկանդալային:
Աղբյուրը նշում է, որ ԵՄ-ի Թուրքիայի մաքսային միության պայմանագրի ընդլայնման կետերը նախատեսում են, որ Թուրքիան ոչ միայն ազատ կարտահանի իր գյուղատնտեսական ապրանքները եվրոպական շուկա, այլև հնարավորություն կստանա մասնակցելու ԵՄ երկրներում կազմակերպվող պետական աճուրդներին:
Ավելի վաղ այս պայմանագրի ընդլայնմանը դեմ էր արտահայտվել նաև Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Որպես դրա պատճառ նա առաջ էր քաշել Թուրքիայում տիրող լարված իրավիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին