Կուսումնասիրվի, թե ինչպես ոչնչացնել և տեղափոխել «Նաիրիտ»-ի արտադրական թափոնները . Դավիթ Տոնոյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած հրդեհին՝ նշեց, որ այրվել են արտադրական թափոններ, որոնք մնացել են ԽՍՀՄ-ից , հետխորհդային տարիներից:
Նրա խոսքերով՝ այդ թափոնների տարհանում չի իրականացվել:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութի ռիսկայնությունը կատարված է, մինչ այս դեպքը աշխատանքային խմբեր են աշխատել, փորձագետներ են հրավիրվել: Ըստ նախարարի՝ այս դեպքից հետո գործընթացներն ավելի կարագանան:
«Վերահսկողություն անմիջական այդ ռեզերվուարների նկատմամբ հնարավոր չի իրականացնել, պետք է վիզուալ արվի»,- ասաց նախարարը:
Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ ԱԻՆ-ը պահպանում և անվտանգություն «Նաիրիտ» գործարանում չի իրականացնում, այդ գործառույթը գործարանի ադմինիստրացիայի վրա է դրված: «Ես նույն օրը դիմել եմ միջազգային կառույցներին, որ փորձագետներ տրամադրեն: Երկու ամսում կլինեն գնահատականներն ու նախագիծը, թե ինչպես ոչնչացնել, տեղափոխել էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութը»,- նշեց ԱԻ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Քիմիկոս. «Նաիրիտ»-ի հրդեհից հետո կատարված անալիզների մեջ շմոլ գազի բաղադրիչը չի մտել
- «Նաիրիտ» գործարանում հրդեհի օջախները սպառված են
- «Նաիրիտ»-ի հրդեհի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Շենգավիթի քննչական բաժին
- «Նաիրիտ»-ի հրդեհից հետո հարակից շենքերի բնակիչները Շտապօգնությանը չեն դիմել
- «Նաիրիտ»-ի հարակից տարածքների օդը, ըստ մոնիտորինգի, մարդու առողջությանը անմիջական վտանգ չեն ներկայացնում. ԲՆ
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է
- «Նաիրիտ» գործարանի հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու. ԱԻՆ
- «Նաիրիտ»-ում երեք հրշեջ է ծխահարվել
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ի հրդեհի հետևանքով բնակչությանը վտանգ չի սպառնում