Չինարիում Ադրբեջանական կողմը խոչընդոտել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության աշխատանքներին
Այսօր Տավուշի մարզի Չինարի գյուղի հատածում ԵԱՀԿ դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտել են Ադրբեջանի զինված ուժերը՝ կրակոցներ արձակելով խմբի ուղղությամբ:
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Panorama.am»-ի հետ զրույցում նշեց, որ դիտորդական խումբը կրակոցների պատճառով չի կարողացել իրականացնել իր աշխատանքները:
«Նշված վայրից հեռացել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը»,- ասաց նա և հավելեց, որ չնայած ադրբեջանական կողմի խոչընդոտներ ստեղծելուն, դիտորդական խումբը կատարել է իր առաքելությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան