Բողոքի ակցիային միացել է 170 փաստաբան
Բողոքի ակցիայի հայտարարությանն այս պահին միացել է 170 փաստաբան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանն ու հրապարակել նրանց բոլորի անունները:
«Հայտարարությունը բաց է, մեր բոլոր գործընկերները կարող են դրան միանալ մինչ սեպտեմբերի 13-ը, հատկապես, որ մինչ այս պահը ոչ բոլորին է հնարավոր եղել իրազեկել և տրամադրել հայտարարության տեքստը»,-ավելի վաղ տեղեկացրել էր փաստաբանը:
Հիշեցնենք, որ հայտարարությանը փաստաբանները, ի նշան փաստաբանի մասնագիտության և փաստաբանության անկախության և հեղինակության դեմ իրականացվող գործողություններին իրենց անհամաձայնության, 2017թ. սեպտեմբերի 13-ին հայտարարում են բողոքի ակցիա (պայմանականորեն՝ գործադուլ), հրաժարվելով մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին:
«Նման քայլով մենք նպատակ ունենք արտահայտել մեր բողոքը Հայաստանում փաստաբանության հեղինակության և փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսևորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների և նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների և պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները»,-նշվում է հատարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը իրավական դիրքորոշում է ներկայացրել փաստաբանի մասնագիտական գործունեության երաշխիքների վերաբերյալ
- Եթե անգամ պետք է խուզարկեք, խուզարկեք, բայց օրենքով սահմանված կարգով. փաստաբան Տ.Հայրապետյան
- Գործադուլի միջոցով փորձում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա. Փաստաբան
- Դատական դեպարտամենտ. Փաստաբանի կամ փաստաբանի իրերի զննություն չի իրականացվելու
- Փաստաբանների պալատը դիմել է դատարանների նախագահների խորհրդին
- Գործադուլի հայտարարությանը միացել է 138 փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան