Ազգային խորհրդակցություն՝ նվիրված մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման
Կայացել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ ազգային խորհրդակցություն՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի, Առողջապահության համաշխահային կազմակերպության գլխամասային գրասենյակի փորձագետ պրոֆեսոր Պաուլ Բլյումի և եվրոպական տարածաշրջանային գրասենյակից Օլեգ Բենեշի և Շվեդիայից պրոֆեսոր Ջոհակիմ Դիլների, ԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն Եգոր Զայցևի մասնակցությամբ:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փորձագետները ներկայացրել են, որ աշխարհի 71 երկրում, այդ թվում 33 եվրոպական, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում վերջին 10 տարվա ընթացքում իրականացվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ մոտ 270 մլն դեղաչափ պատվաստում, որի արդյունքում հավաքագրվել են վերջինիս անվտանգության և արդյունավետության վերաբերյալ համոզիչ փաստարկներ, ապացուցվել է պատվաստանյութի արդյունավետությունը` արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հարցում:
«Արգանդի պարանոցի քաղցկեղը լուրջ խնդիր է նաև Հայաստանում: Հանրապետությունում կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների մեջ արգանդի պարանոցի քաղցկեղն իր տարածվածությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։
Հանրապետությունում տարեկան գրանցվում է արգանդի պարանոցի քաղցկեղի մոտավորապես 250-300 նոր դեպք։ Անհանգստացնող է հատկապես այն փաստը, որ առաջնակի հայտնաբերված դեպքերի 70%-ը քաղցկեղի զարգացման երրորդ կամ չորրորդ փուլերում են։
Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումը և վերահսկումը պահանջում է համալիր մոտեցում: Խորհրդակցության ժամանակ կարևորվել է Առողջապահության նախարարության նոր նախաձեռնությունը՝ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրումը դեռահաս աղջիկների շրջանում: Նշվել է, որ այն, ի լրումն կանանց շրջանում իրականացվող սկրինինգային ծրագրի, հնարավորություն կտա կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը հետագայում երիտասարդ կանանց շրջանում՝ ապահովելով արգանդի պարանոցի քաղցկեղի արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում»,- ասված է ԱՆ հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը ձեռք է բերվելու մատչելի գնով. ԱՀԿ ներկայացուցիչ
- Աշխարհը գնացել է այս ճանապարհով. Փոխնախարարը՝ պապիլոմա վիրուսի պատվաստման մասին
- Կիրականացվեն պատվաստումներ պապիլոմավիրուսային վարակի դեմ
- Կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը. արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան