Անկարան Վաշինգտոնին մեղադրել է Էրդողանի անվտանգության աշխատակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար
Թուրքիայի իշխանությունները բողոքում են Վաշինգտոնի կողմից Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելու համար: Այս մասին գրում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին՝ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները ծեծել էին քուրդ, հայ ու այլ ազգությամբ ցուցարարներին:
Երեկ հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, 19 մարդ, որից 15-ը անվտագության աշխատակիցներ են, մեղադրվում են ծեծկռտուքի համար:
«Մենք ամենավճռական կերպով բողոքում ենք կանխակալ մեղադրանքի համար: Մեր դիրքորոշումը մենք հայտնել ենք նաև Անկարայում ԱՄՆ դեսպանին»,-ըստ աղբյուրի, ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հրապարակված տեսանյութերի համաձայն, Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր մեքենայում նստած անձամբ է հետևել իր աշխատակիցների գործողություններին: Պետդեպարտամենտը տեղի ունեցածի կապակցությամբ բողոք է հղել Թուրքիային: Վերջինս էլ ԱՄՆ-ին մեղադրել է անվտանգության համապատասխան գործողություններ չձեռնարկելու համար, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքին:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում Էրդողանի՝ հետախուզման մեջ գտնվող թիկնապահներին սպառնում է 15 տարվա ազատազրկում
- Գերմանիան զգուշացրել է Անկարային. Վաշինգտոնում կատարվածը չի կարող կրկնվել Համբուրգում
- Բեռլինը դեմ է Վաշինգտոնում ցուցարարներ ծեծած Էրդողանի թիկնապահների մուտքին Գերմանիա
- ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա
- Էրդողանի թիկնապահները, ծեծելով ցուցարարներին, ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ Վաշինգտոնում ծեծկռտուքի առնչությամբ
- Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած ցուցարարը պատմել է միջադեպի մասին
- Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան