Օպերայի թատրոնում տեղի կունենա «Ահեղ դատաստան» մեգաշոուն
Սեպտեմբերի 14-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուն. Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» կներկայացվի իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ, որն ուղեկցվելու է Միքելանջելոյի՝ Սիքստինյան մատուռի որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, Հայաստանում առաջին անգամ ներկայացվելիք մեգաշոուն արդեն արժանացել է աշխարհի տասնյակ հազարավոր հանդիսականների բարձր գնահատականին` ցուցադրվելով տարբեր հեղինակավոր բեմերում:
Ներկայացման հատուկ հյուրն է ԱՄՆ-ից ժամանած մեցցո-սոպրանո Էլենի Մաթոսը, որին Մարիա Կալասի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում Հունաստանում վստահվել է կատարելու Վերդիի «Ռեքվիեմը»: Բեմադրությունը և տեսապատկերաշարը՝ Պաոլո Միչիկեի (Իտալիա), դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան, զգեստների ձևավորող՝ Ալբերտո Սպիացի (Իտալիա), վիդեո ծրագրավորող՝ Դեյվիդ Բրոկոլի (Իտալիա): Մենակատարներն են՝ Էլենի Մաթոս (մեցցո-սոպրանո, ԱՄՆ), Մարինե Դեինյան (սոպրանո ), Սարգիս Աղամալյան (տենոր ), Հայկ Տիգրանյան (բաս)՝ Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան