Իրանը Վրաստան է ուղարկել երկու ուղղաթիռ
Աբասթուման առաողջարանային քաղաքի հարակից անտառներում բռնկված հրդեհի չեզոքացման համար Իրանը Վրաստան է ուղարկել երկու ուղղաթի, 15 փրկարար-հրշեջ:
Վրացական լրատվամիջոցի հաղորդմամբ, Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին արտակարգ իրավիճակի կառավարման շտաբի խորհրդակցություն է անցկացրել, քննարկել առաջրիկա օրերի աշխատանքները:
Նշվում է, որ հրդեհի մարման համար շուրջօրյա աշխատանքներ են իրականացվում: Հրդեհը բռնկվել է օգոստոսի 29-ին: Մարման աշխատանքներում ներգրավված են Ուկրաինայի տրամադրած օդանավը, Ադրբեջանի ու Թուրքիայի տրամադրած ուղղաթիռները:
Երեկվա տվյալներով, հրդեհի հետևանքով այրվել է 200 հա տարածք:
Հարակից հրապարակումներ`
- Աբասթումանում հրդեհի մարմանը մասնակցում է ուկրաինական, ադրբեջանական, թուրքական ավիացիան
- Բորժոմիի անտառի հրդեհը մարող ուղղաթիռներից մեկն ընկել է ջուրը
- Բորժոմիում հրդեհը մարվել է
- Վրաստանում հրդեհաշիջման ժամանակ հայ հրշեջը ծխահարվել է