Կոնվերս Բանկը շնորհավորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտներին
Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի միջազգային օրվա կապակցությամբ Կոնվերս Բանկի աշխատակիցները՝ Բանկի և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի մյուս կառույցների անունից նվերներ են հանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի առաջին դասարացիներին: Այս մասին հայտնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
«Դպրոցի և այդ կրթօջախի սաների հետ Կոնվերս Բանկը սկսել է համագործակցել 2009թ-ից: Նախկինում Կոնվերս Բանկը մշտապես աջակցել է դպրոցի ավարտական դասարանների սաներին՝ բարելավելով կրթական միջավայրն ու պայմանները: Այս տարվանից սաներին շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել նաև դպրոցն ավարտելուց հետո՝ օգնելով նրանց բիզնես ծրագրերի, նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև՝ սաներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու Բանկի առաջատար մասնագետների կողմից կազմակերպվող դասընթացներին և հետագայում նաև ՝ համալրելու Բանկի թիմը: Մեր նպատակն է , որպեսզի դպրոցի սաները դեռ վաղ տարիքից համագործակցեն փորձառու և վառ անհատականություն ունեցող թիմի հետ, ծանոթանան իրական գործարար միջավայրին և միտումներին, Բանկում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին: Ավարտական դասարանների այն աշակերտների համար, ովքեր պատրաստվում են ընտրել ֆինանսա-տնտեսագիտական մասնագիտություններ՝ Բանկում կկազմակերպվեն իրենց կյանքի ամենապատասխանատու քայլի ճիշտ ընտրության նպատակով նախատեսված կողմնորոշիչ դասընթացներ»,- ասել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրենի տեղակալ Գոհար Հարությունյանը:
Նշվել է նաև, որ դպրոցի սաները ուսումնառության ողջ ընթացքում ամենամյա կրթաթոշակներ են ստանում Էդուարդո Էռնեկյանի կառավարվող խմբի կողմից: Կուտակված դրամագլուխը աշակերտներին է տրվում դպրոցն ավարտելիս՝ Կոնվերս Բանկի միջազգային ուսանողական ISIC քարտերով: