Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵԱՀԿ դիտորդական խմբի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները
Փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ տեղում գնահատելով իրավիճակը: Անդրադառնալով նախօրեին ԵԱՀԿ դիտորդական խմբի վրա արձակված ադրբեջանական կրակոցներին, ամենշաբաթյա ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:
«Հակամարտությունների սրման կամ լարման շրջանում մենք մշտապես և ավանդաբար կողմերին կոչ ենք արել ցուցաբերել հավասարակշռված մոտեցում, որի նպատակը ոչ թե իրավիճակի լարումը կլինի, այլ քաղաքական կարգավորման ուղղությամբ շարժվելը: Դուք գիտեք մեր ավանդական գնահատականը»,- հայտարարել է Զախարովան։
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղանին «Լեռնային Ղարաբաղի de facto» վերադառնալու անհրաժեշտության վերաբերյալ հարցին Զախարովան կարճ պատասխան է տվել՝ «այս հարցում մեր ավանդական դիրքորոշումը հայտնի է»:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը կարգավորման սկզբունքների վերաբերյալ, Զախարովան նշել է, որ այդ հայտարարությունները նոր չեն, դրանց բազմիցս հղումներ են արել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ 2009-2013թթ. տարածած համատեղ հայտարարություններում:
ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ամերիկացի համանախագահի վերաբերյալ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է. «Մենք նրան ողջունում ենք: Ենթադրում ենք, որ համանախագահները համալրված կազմով կշարունակեն իրենց ջանքերը կողմերին աջակցուցուն ցուցաբերել հակամարտության կարգավորման հարցում: Հույս ունենք, որ թիմային մոտեցումը, որը հատուկ է եղել «եռյակին», կպահպանվի»,- նշել է Զախարովան:
Հարակից հրապարակումներ`
- Չինարիում Ադրբեջանական կողմը խոչընդոտել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության աշխատանքներին
- Հրադադարի ռեժիմի խախտումները պետք է շատ թանկ նստեն Ադրբեջանի վրա, որպեսզի այլևս չկրակի. քաղաքագետ
- Բալայան. Տավուշում ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում ադրբեջանական կողմը կրակ է բացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան