Սաակաշվիլին կանխատեսել է իր ճակատագիրը Կիև վերադառնալու դեպքում
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները գործողությունների երեք տարբերակ են պատրաստում երկրի տարածք իր վերադարձի դեպքում:
Գազետա.ռու-ն գրում է, որ, նրա խոսքով, իրեն կարող են չթողնել մուտք գործել երկրի տարածք, վերցնեն անձնագիրն ու արտաքսեն Լեհաստան: Մեկ այլ տարբերակով՝ թույլ են տալիս մուտք գործել երկրի տարածք ու տարբեր ենթադրություններով ձերբակալում, սկսում արտահանձնման գործընթացը: Նրա ներկայացմամբ, երրորդ տարբերակն այն է, որ սահմանին կստեղծեն «խոչընդոտներ»:
«Ես ուզում եմ ասել իշխանություններին. ինչքան շատ նրանք նման քայլեր իրականացնեն, այնքան ավելի շատ կանցնեն անօրինականության կողմը: Ես ոչ մի հանցանք չեմ կատարել, ոչ մի բան չեմ խախտել»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ՝ հայտարարել է նա:
Միխեիլ Սաակաշվիլին հաստատել էր իր մտադրությունը սեպտեբերին 10-ին վերադառնալ Ուկրաինա:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոյի հրամանագրով Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Մ. Սաակաշվիլին զրկվել է ուկրաինական քաղաքացիությունից:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին հայտարարել է, թե մի քանի եվրոպական երկիր իրեն քաղաքացիություն է առաջարկել
- Ուկրաինացին պատրաստ է իր քաղաքացիությունը նվիրել Սաակշվիլիին
- Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիի արտահանձնման հարցով դիմել է մի քանի երկրների
- Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին
- Սահակաշվիլին առանց փաստաթղթերի ժամանել է Լեհաստան
- Սաակաշվիլին թրոլլինգ է անում Պորոշենկոյին՝ Թրամփի, Քերիի, Քլինթոնի հետ լուսանկարներով
- Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Ուկրաինա
- Ուկրաինացի սահմանապահները խոստացել են չթողնել Սաակաշվիլուն երկրի տարածք
- Սաակաշվիլին հնարավոր է ստանա Լիտվայի քաղաքացիություն
- Կիևի կենտրոնում ի պաշտպանություն Սաակաշվիլիի ցույց է տեղի ունենում
- Սաակաշվիլին հայտարարել է՝ հասնելու է Ուկրաինա վերադառնալուն
- Ռադայում հայտնել են Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին