Ջոան Ռոուլինգը յուրահատուկ կերպով է շնորհավորել սեպտեմբերի 1-ը
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը Թվիթերի իր էջում յուրահատուկ կերպով է շնորհավորել սեպտեմբերի 1-ի առթիվ: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա հիշեցրել է, որ հենց 2017-ի սեպտեմբերի 1-ին Ալբուս Սեվերուս Փոթերը՝ Հարրի Փոթերի և Ջինի Ուիզլիի երկրորդ որդին, առաջին անգամ նստել է Հոգվարտ-էքսպրեսս գնացքը՝ Լոնդոնի Քինգս-Քրոս կայարանում:
«Հարրի Փոթերը և Մահվան ընծաները» գիրքը լույս է տեսել 2007 թվականին, այնտեղ իրադարձությունները ծավալվում են այդ թվում 1998 թվականին: Վերջաբանը նվիրված է 19 տարի անց՝ 2017-ին տեղի ունեցածին, երբ Ալբուս Սեվերուս Փոթերը և գրքաշարի նոր սերնդի այլ ներկայացուցիչներ մեկնել են ուսման:
Հենց այդ պահին սկսվում է Հարրի Փոթերի վիպաշարի ութերորդ մասը՝ «Հարրի Փոթերը և անիծված երեխան»: