Սեպտեմբերի 3-ին մեկնարկում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է Թբիլիսիում սեպտեմբերի 3-27-ը։ Այն իր մասնակիցներով համարվում է ուժեղագույնը պատմության մեջ։ chess.am-ի հաղորդմամբ, մասնակիցների թիվը 128-ն։ Նրանց թվում են նաև Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։
1/64 եզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա Դանիել Կաուդերիի հետ (ՀԱՀ), Հրանտ Մելքումյանը ՝ Բորիս Գրաչյովի (ՌԴ), Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել): ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն առաջին շրջանում կհանդիպի Անտոն Կովալյովին (Կանադա):
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգիր։
Հարակից հրապարակումներ`
- Lևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը
- Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողն է
- Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Կասպարովի հետ Grand Chess Tour-ում
- Լևոն Արոնյանը և Գարրի Կասպարովը կմասնակցեն Grand Chess Tour-ին
- Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը վերջին տուրում պարտվել է
- Հաջողություններիս մեջ ներդրում է ունեցել մայրս. Արոնյան