ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` սեպտեմբերի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2827): Երկրորդ հորիզոնականում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2804), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2803), Լևոն Արոնյանը (2802) զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2671) գտնվում է 72-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2667)` 79-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը (2652)` 100-րդ:
Լավագույն տասնյակ.
1.Մագնուս Կարլսեն – 2827
2.Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2804
3. Վլադիմիր Կրամնիկ – 2803
4. Լևոն Արոնյան – 2802
5. Ֆաբիանո Կարուանա- 2799
6. Շահրիյար Մամեդյարով– 2797
7. Վիշվանաթան Անանդ- 2794
8. Ուեսլի Սո – 2792
9. Ալեոքսանդր Գրիշչուկ– 2788
10. Հիկարու Նակամուրա- 2781
Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2670): Երկրորդ հորիզոնականում է Աննա Մուզիչուկը (2576): Լավագույն եռյակը եզրափակում է Ցզյու Վենցզյունը (2574): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2509) գտնվում է 12-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2415) գտնվում է 51-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2401)` 56-րդ:
Լավագույն տասնյակ.
1.Հոու Յիֆան – 2666
2.Աննա Մուզիչուկ – 2576
3.Ցզյու Վենցզյուն – 2574
4.Համփի Կոներու – 2557
5. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2552
6. Մարիա Մուզիչուկ – 2544
7. Վիկտորիա Չմիլիտե – 2542
8. Կատերինա Լահնո- 2541
9. Լեյ Տինժի– 2534
10. Հարիկա Դրոնավալի – 2528
Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2748), Դուդա Յան-Քշիշտոֆը (2697) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2692)եզրափակում է լավագույն եռյակը: ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը (2610) գտնվում է 7-րդ հորիզոնականում:
Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը (2570) գտնվում է 17-րդ հորիզոնականում , Մանուէլ Պետրոսյանը (2559)՝ 26-րդ, Տիգրան Հարությունյանը (2520)` 51-րդ, Հարություն Բարսեղյանը (2474)` 95-րդ, Արամ Հակոբյանը (2472)` 96-րդ:
Լավագույն տասնյակ
1.Վեյ Յի – 2748
2.Դուդա Յան-Քշիշտոֆը -2697
3.Վլադիսլավ Արտեմև – 2692
4.իՄաթիաս Բլուբաում – 2633
5.Սյուն Ջեֆֆր– 2633
6. Գրիգորի Օպարին-2633
7. Սեվյան Սամուել – 2610
8. Յորդեն Վան Ֆորեստ -2607
9. Բենջամին Գլեդուրա- 2600
10. Սվանե Ռասմուս– 2595
Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2909): Երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը (2852), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2833) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2820) գտնվում է 7-րդ հորիզոնականում:
Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2712) գտնվում է 35-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2710)` 37-րդ և Վլադիմիր Հակոբյանը (2707)` 42-րդ:
Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2948), Սերգեյ Կարյակինը (2889) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Լևոն Արոնյանը (2863) եզրափակում է լավագույն եռյակը:
Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 23-րդ հորիզոնականում, Տիգրան Լ. Պետրոսյանը (2705)` 38-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 49-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `70-րդ և Կարեն Գրիգորյանը (2665) `74-րդ:
Հարակից հրապարակումներ`
- Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ընթացիկ աղյուսակում բարձրացել է 2-րդ հորիզոնական
- ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Արոնյանը չորրորդն է
- Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում
- Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում
- Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում
- Լևոն Արոնյանը 7-րդն է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում
- ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Արոնյանը 2-րդն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան