«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում մարվել է բռնկված հրդեհի օջախը
Օգոստոսի 31-ին ժամը 13:00-ի սահմաններում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 2 պահաբաժնում` զինվորական հրաձգարանին կից տարածքում հրդեհ է բռնկվել:
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների և զինվորականների համատեղ ուժերով: Անտառին էական վնաս չի պատճառվել: Այրվել է մոտավորապես 2,5 հա խոտածածք տարածք:
Աղբյուրը հիշեցնում է, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում է շուրջօրյա խստացված հսկողություն, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի այրված հատվածներում դեռևս առկա են ծխացող օջախներ: Արգելոցի և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարների կողմից իրականացվում են օջախների չեզոքացման աշխատանքներ և սահմանված է շուրջօրյա հսկողություն:
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում հրդեհների բռնկման դեպքեր չեն արձանագրվել:
Հարակից հրապարակումներ`
- Նախօրեին Խոսրովի անտառում մարվել է 75 ծխացող օջախ
- Խոսրովի անտառի հրդեհից հետո տեխնիկայի խնդիրը ներկայացվել է նախագահին և վարչապետին. Տոնոյան
- Վայոց Ձորում բռնկված հրդեհի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցը 60 տարի ինչպես արգելոց եղել է, այդպես էլ շարունակելու է մնալ. Արծվիկ Մինասյան
- Խոսրովի անտառում վնասը հասել է նաև բույսերի ու կենդանիների զարգացման միջավայրին. հողագետ
- ԱԻՆ. Վայոց ձորի հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա