Էրդողանը ԱՄՆ-ում իր թիկնապահներին մեղադրանք առաջադրելը սկանդալ է որակել
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն իր թիկնապահներին մեղադրանք առաջադրելու համար քննադատել է ԱՄՆ իշխանություններին՝ դա անվանելով սկանդալ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այն, թե ինչպես է աշխատում ԱՄՆ արդարադաությունը, իսկական սկանդալ է։ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում հյուրերի անվտանգության համար։ Եթե նրանք իրենց պարտականությունները չեն կատարում, իմ թիկնապահները և՞ս չպետք է կատարեն։ Ահա և կատարել են։ Ինձ դժվար է հասկանալ՝ իր գործողություններով ինչի է ուզում հասնել Ամերիկան։
ԱՄՆ կատարած հաջորդ այցի ընթացքում, եթե հնարավորություն ընձեռնվի, մենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առանձին կզրուցենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում Էրդողանի՝ հետախուզման մեջ գտնվող թիկնապահներին սպառնում է 15 տարվա ազատազրկում
- Բեռլինը դեմ է Վաշինգտոնում ցուցարարներ ծեծած Էրդողանի թիկնապահների մուտքին Գերմանիա
- ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա
- Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած ցուցարարը պատմել է միջադեպի մասին
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին