
Հայկական պետությունների ղեկավարները ծանոթացել են Ասկերանի գինու գործարանի աշխատանքներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ասկերանի շրջանում գործող նոր գինու գործարան և ծանոթացել դրա աշխատանքներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանը կարևորել է նման արտադրությունների հիմնադրումն ու գործունեությունը գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության խթանման ու նոր աշխատատեղերի բացման տեսանկյունից:
Նախագահներին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մայրաքաղաք Ստեփանակերտում կմասնակցի Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: