«Շատ հպարտ եմ, որ այս դպրոցի շրջանավարտ եմ». Արա Բաբլոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 1-ին հարազատ դպրոցում էր՝ Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցում։
«Կյանքի ճանապարհը սկսվում է դպրոցից, դպրոցն այն վայրն է, որտեղ դուք ձեռք եք բերում ոչ միայն գիտելիքներ, այլև՝ մարդկային հարաբերություններ, նոր ընկերներ»,- դպրոցում Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանն իր ողջույնի խոսքում ասաց ԱԺ նախագահը։
Նա շեշտեց, որ օրը խորհրդանշական է «Արգենիտանյի Հանրապետություն» դպրոցի համար, քանի որ այս տարի լրանում է դպրոցի հիմնադրման 65-ամյակը և Հայաստանի և Արգենտինայի դիվանագիտական հարաբերությւնների հաստատման 25-ամյակը։
«Շատ հպարտ եմ, որ այս դպրոցի շրջանավարտ եմ և կրկնակի հպարտ եմ և ուրախ, որ արձանագրում ենք ինչպես իմ սովորելու տարիներին, այնպես էլ այսօր, որ այս դպրոցը Հայաստանի լավագույն դպրոցներից է»,-նշեց Ա. Բաբլոյանը։
Միջոցառմանը ներկա Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, շնորհավորելով դպրոցի ուսուցչական անձնակազմին ու աշակերտներին, նշեց. «Այսօր Հայաստանում նշվում է Գիտելիքի օրը, բայց առաջարկում եմ նշել ոչ միայն գիտելիք, այլ նաև ընկերության ու ձեռքբերումների օր՝ մեր երկու երկրների համար։ Սա նաև մեր երկու երկրների համատեղ աշխատանքի ու համագործակցության օրն է»։
Նշենք, որ միջոցառման ընթացքում տեղի ունեցավ դպրոցի գրադարանին նոր գրքերի հանձնման արարողությունը, որն իրականացվել է Արգենտինայի դեսպանության և «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցի նախաձեռնած «Մեկ գիրք հանուն բարեկամության նախագծի շրջանակներում։
Միջոցառման ավարտից հետո լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվեցին, թե ինչպիսին է հիշում իրեն առաջին դասարանում, ինչին ի պատասխան նա ասաց. «Ճիշտ այս երեխաների նման»։
Հարակից հրապարակումներ`
- Որակյալ կրթությունը մեր պետության ու հասարակության կարևորագույն առաջնահերթություններից է. ԱԺ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան