
Լավրովը չի ցանկանում Ռուսաստանի նախագահ դառնալ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել 2018-ի նախագահական ընտրություններում:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, արտգործնախարարն այդ մասին հայտարարել է այսօր ուսանողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով նրանցից մեկի հարցին:
«Կասեմ անկեղծ: Նախագահ Պուտինի հետ աշխատելը հարմար է ու հաճելի: Ես տեսնում եմ, որ մի ամբողջ շարք առաջադրանքներ կան, որոնք պետք է լուծել արտաքին քաղաքական ճակատում: Եվ այն ինչով մեր նախարարությունն ակտիվորեն զբաղվում է, ես համարում եմ ամենակարևորը իմ կյանքում»,-ասել է նա: