Հալեպի բնակչությանը կանոնավոր էլեկտրականություն կմատակարարվի
Այսօր Հալեպի մուտքի մոտ՝ Սֆիրէ արվարձանում, բացվել է էլեկտրամատակարարման նորակառույց ցանցը: «Գանձասար»-ը գրում է, որ բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել Սիրիայի զբոսաշրջության նախարարը, Հալեպի նահանգապետը, կուսակցապատեր, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
Նա, պատասխանելով «Գանձասար»-ի հարցին, թե Հալեպի բնակչության էլեկտրականության մատակարարումն ի՞նչ կանոնավորությամբ է լինելու, ասել է, որ այս ցանցի շնորհիվ տոնական այս օրերին Հալեպի բնակչությունն առավելագույն չափով էլեկտրականություն կունենա, այնուհետև Սիրիայի մնացած քաղաքներին համահավասար, կանոնավոր հեթականությամբ, ճշգրտված ժամերին:
«Էլեկտրամատակարարման ընթացքն աստիճանաբար պետք է բարելավի»,- ասել է նա:
Այսօր, օրվա առաջին ժամերին, Հալեպի բոլոր շրջանները կայուն էլեկտրականություն են ունեցել, ինչից քաղաքը վերջին 6 տարվա ընթացքում զրկված էր:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Հալեպ նահանգը
- Հալեպի Հին քաղաքը հնարավոր է վերականգնել
- Հալեպի հայկական «Բարոն» հյուրանոցը խաղաղության մասին հիշողություն է դարձել
- Հալեպում վերականգնվել է դեղագործական արտադրությունը
- Հալեպի հայկական եկեղեցին կվերականգնվի
- Հալեպում վերականգնվում է հնագույն ուղղափառ եկեղեցին
- Հալեպում հետպատերազմյան առաջին ներկայացումն է բեմադրվել
- Հալեպի արհեստավորները վերադառնում են քաղաք
- Հալեպում վերականգնում են պատմական կառույցները
- Շատ սիրիահայեր վերադառնում են Հալեպ. Շահան Գանտահարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան