Այսօր դպրոց է գնում շուրջ 40 հազար առաջին դասարանցի
Նախնական տվյալներով հանրապետությում շուրջ 40 հազար առաջին դասարանցի կա։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։
«Հստակ թիվը պարզ կլինի սեպտեմբերի 5-ից հետո, երբ որ կոմպլեկտավորման հատվածը կվերջանա։ Նախորդ տարվա համեմատ առաջին դասարանցիների թվի աճ կա։ Նախորդ տարի այն եղել է շուրջ 39 հազար»,- ասաց նա։
Հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց նաև, որ կան դպրոցներ, որտեղ առաջին դասարանցիներ չեն եղել. «Նախնական տվյալներով 9 դպրոցում առաջին դասարան չկա։ Հիմնականում դրանք Սյունիքի մարզում են»։
Աշոտ Արշակյանը հավելեց, որ նախորդ տարվա համեմատ առաջին դասարանցիներ չունեցող դպրոցների թիվը, նվազել է։ Անցած տարի այդպիսի 13 դպրոց է եղել։
Հարակից հրապարակումներ`
- «Ամենայուրօրինակ դասարանն ունեմ». այգեպարցի երկվորյակների դասվար
- Սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգ չի հնչել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում
- Ընդամենը 1 առաջին դասարանցի Դաշտադեմում. Լոռու ծերացող գյուղերը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան