Լոս Անջելեսի բնակիչները լքում են տները՝ անտառային հրդեհների պատճառով
Լոս Անջելես քաղաքի հյուսիս-արևմուտքում բռնկված անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր ընտանիքներ սկսել են լքել իրենց տները։
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ տեղի իշխանությունները հրահանգել են 200 տներից բնակիչների անհապաղ հեռանալ ութ քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող հրդեհի պատճառով: Բացի այդ՝ հրդեհի պատճառով մասամբ փակվել է 210 Freeway մայրուղին:
«Քաոսային քամու պատճառով տարածվող հրդեհի պատճառով մենք չենք կարող հստակ կանխատեսում ներկայացնել, թե որ շրջանները կարող են հայտնվել վտանգի գոտում»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասված է հրշեջ ծառայության հայտարարությունում: