Հայաստանը ոչ տեխնիկապես, ոչ հոգեպես պատրաստ չէ արտակարգ իրավիճակներին. Բնապահպան
«Հրդեհներից ոչ մի երկիր ապահովագրված չէ: Եվրոպական, ամերիկյան երկրները, մեր տարածաշրջանի երկրները հաճախակի են հրդեհների զոհ դառնում, բնական պրոցես է»,- լրագրողների հետ հադիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը:
Նա նշեց, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը բնութագրվել էր 5-րդ կարգի: Աշխարհում ամենաբարձրը 6-րդ կարգն է:
«Խոսրովի արգելոցի հրդեհը մարվեց ընդամենը 3-4 օրում: Հետևեք աշխարհի լրատվամիջոցներին և կտեսեք, թե 5-րդ կարգի հրդեհներն առաջադեմ երկրներում քանի օրում են մարվում»,- ասաց նա:
Գ. Մանուչարյանի գնահատմամբ, իրավիճակից կարողացել են դուրս գալ ժամանակին: Միաժամանակ նա նշեց, որ ընդունում են, որ տեխնիկապես հագեցված չեն, բայց պետք է հաշվի առնել նաև տեղանքը:
Նշենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում երեկ կայծակի հետևանքով կրկին հրդեհ էր բռնկվել:
«Ամեն ժամ էլ հրդեհի վտանգ կա, քանի որ չոր խոտ կա: Երեկվա հրդեհը, իրոք, կայծակի հետևանք էր: Առաջին հրդեհի բռնկման դեպքում միակ բանը, որ կարող ենք բացառել, կայծակն է: Առայժմ չենք կարող ասել ծագման բնույթը, հարուցված է քրեական գործ»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն ասաց, որ այսօր ամբողջ աշխարհում են արտակարգ իրավիճակներ լինում՝ ջրհեղեղ, ցունամի, հրդեհներ:
«Ինձ անհանգստացնում է, որ Հայաստանը ոչ տեխնիկապես, ոչ հոգեպես պատրաստ չէ այդ արտակարգ իրավիճակներին, որոնք ստեղծվել է աշխարհում: «Խոսրովի» արգելոցում, «Նաիրիտ»-ում բռնկված հրդեհներն ապացուցուցին դա: Կարծես թե մեզ համար հայտնություն էր, որ այսքան դժվարություններ ունենք, այսքան պայթյունավտանգ, հրդեհավտանգ թափոններ ունենք, «Խոսրով»-ում կապը չի գործում, ճանապարհներ չկան»,- նշեց բնապահպանը:
Կ. Դանիելյանի խոսքով, այժմ պետք է Հայաստանի տարածքի ամենառիսկային գոտիների գույքագրում արվի, նախազգուշական գործունեություն ծավալվի: Նա նշեց, որ իրեն անհանգստացնում է Հայաստանի տարածքում գտնվող 21 պոչամբարները, որոնք լցված են թունավոր նյութերով, ծանր մետաղներով:
«Հայաստանը պոչամբարների, հանքավայրերի, ծանր մետաղներով թունավորման շնորհիվ դառնում է խիստ վտանգավոր մի տարածք այս մոլորակի վրա: Մենք հիմա շտապ գործողությունների պլան պետք է մշակենք ու իրականացնենք»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Նաիրիտ»-ում ծխահարված երեք հրշեջներն այժմ գերազանց վիճակում են. ԱԻ փոխնախարար
- Խոսրովում կայծակից բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել
- Հարուցվել է քրեական գործ՝ «Նաիրիտ գործարանում» բռնկված հրդեհի դեպքի առթիվ
- Կուսումնասիրվի, թե ինչպես ոչնչացնել և տեղափոխել «Նաիրիտ»-ի արտադրական թափոնները . Դավիթ Տոնոյան
- Քիմիկոս. «Նաիրիտ»-ի հրդեհից հետո կատարված անալիզների մեջ շմոլ գազի բաղադրիչը չի մտել
- «Նաիրիտ» գործարանում հրդեհի օջախները սպառված են
- «Նաիրիտ»-ի հրդեհի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Շենգավիթի քննչական բաժին
- Նախօրեին Խոսրովի անտառում մարվել է 75 ծխացող օջախ
- Խոսրովի արգելոցի տարածքը կապահովվի բջջային կապով և Wi-Fi-ով
- Խոսրովի անտառի հրդեհից հետո տեխնիկայի խնդիրը ներկայացվել է նախագահին և վարչապետին. Տոնոյան
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցը 60 տարի ինչպես արգելոց եղել է, այդպես էլ շարունակելու է մնալ. Արծվիկ Մինասյան
- Խոսրովի անտառում վնասը հասել է նաև բույսերի ու կենդանիների զարգացման միջավայրին. հողագետ
- «Խոսրովի անտառ»-ի տնօրեն. Կորուստները անգնահատելի են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան