Կոպենհագենի համալսարանում ուսումնասիրլու են երգչուհի Բիյոնսեի ֆենոմենը
Դանիացի ուսանողները հնարավորություն են ստացել ուսումնասիրել ամերիկացի երգչուհի Բիյոնսե Նոուլզի ֆենոմենը: Ռիա նովոստին, հղում անելով Local –ին, գրում է, որ Կոպենհագենի համալսարանում անցկացվելու է «Բիյոնսե. սեռ և ռասա» դասընթացը, արդեն գրանցվել է 75 ուսանող:
«Մենք վերլուծելու են նրա երգերն ու տեսահոլովակները, կենտրոնանալու ենք սեռի, սեքսուալության, ռասայի վրա: Դասախոսության նպատակներից մեկն է ներկայացնել սև ֆեմինիզմի գաղափարախոսությունը, որն այնքան էլ հայտնի չէ Սկանդինավիայում»,- պատմել է պրոֆեսոր Էրիկ Ստեյնսկոգը:
Բիյոնսեի ֆենոմենն ուսումնասիրող դասախոսությունները կառուցվելու է այն նույն մեթոդոլոգիայի հիման վրա, ինչ համալսարանի մյուս դասընթացները, օրինակ՝ օպերաների կամ գրականության ուսումնասիրություն:
«Բիյոնսեն շատ կարևոր է աշխարհը, որում մենք ապրում ենք, հասկանալու համար»,- ասել է պրոֆեսորեը՝ միաժամանակ խոստովանելով, որ ինքը երգչուհու երկրպագուներից է: