Ադրբեջանը նպատակ ունի հետևողականորեն վարկաբեկել ԵԱՀԿ-ն. Արմեն Աշոտյան
Հայաստանը հայտ է ներկայացրել Եվրանեսթի չորս հանձնաժողովների նիստերը հաջորդ տարի մեր երկրում անցկացնելու վերաբերյալ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ առաքելության ուղղությամբ Տավուշի մարզում ադրբեջանցիների արձակած կրակոցներին՝ բանախոսը նկատեց՝ Ադրբեջանի հետևողական քաղաքականությունն է ոչ միայն լարված պահել հայ-ադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական սահմանները, այլև հետևողականորեն վարկաբեկել ԵԱՀԿ-ն:
«Սրանք կրակոցներ էին ԵԱՀԿ-ի վրա: Սա կառույցը հեղինակազրկելու հերթական փորձ էր: Բանակցային գործընթացը մտել է փակուղի, Ադրբեջանը դե ֆակտո համաձայնություն չի տալիս հայտնի դրույթներին: Դա երկակիության հետևանք է՝ հասարակությանը կերակել այլ հայտարարությւոններով, դրսում անել այլ հայտարարություններ: Ադրբեջանի կողմից բանակցությունների ձևաչափը փոխելու փորձեր են կատարվում»,- նշեց հանրապետական պատգամավորը:
Անդրադառնալով Իսրայելի երկու առաջատար պարբերականների հրապարակած այն հոդվածներին, որ իսրայելական անօդաչու թռչող սարքն ադրբեջանական կողմի խնդրանքով է հարվածել հայկական դիրքերին՝ կենդանի թիրախներին, Արմեն Աշոտյանը նկատեց՝ Իսրայելի հեղինակության հարցն է՝ այս հարցի առնչությամբ ամբողջական բացահայտումներ անել:
«Իսրայելական դրոնների պատմությունը լավ առիթ է ցույց տալու Հայաստանի հանդեպ վերաբերմունքը: Շատ տարօրինակ կլինի, որ մարդկանց վրա փորձարկումների դեպքի հաստատվելուց հետո չլինի համապատասխան ռեզոնանս»,- շեշտեց հանրապետական գործիչը:
Հարակից հրապարակումներ`
- Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵԱՀԿ դիտորդական խմբի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները
- Հրադադարի ռեժիմի խախտումները պետք է շատ թանկ նստեն Ադրբեջանի վրա, որպեսզի այլևս չկրակի. քաղաքագետ
- Բալայան. Տավուշում ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում ադրբեջանական կողմը կրակ է բացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան