ԵԱՀԿ-ն հաճախ խուսափում է հակադրվել Ադրբեջանին՝ վերջինիս ևս մեկ առիթ չտալու կասկածի տակ դնել ԵԱՀԿ-ի գոյությունը. Արմեն Աշոտյան
Ղարաբաղյան հակամարտության եզակիությունը կայանում է նրանում, որ այն չի ստեղծվել որպես աշխարհաքաղաքական պայքարի արդյունք: Հակամարտության սկիզբը եղել է Ղարաբաղյան շարժումը, որը չի ստեղծվել արտաքին խաղացողների ճնշումների ներքո, չի ստեղծվել որպես գեոպոլիտիկ բախման հետևանք: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Արցախի գոյությունը հայկական պետականության գոյության երաշխիքն է»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը միաժամանակ նկատեց՝ ԵԱՀԿ-ն հաճախ խուսափում է հակադրվել Ադրբեջանին՝ վերջինիս ևս մեկ առիթ չտալու կասկածի տակ դնել ԵԱՀԿ-ի գոությունը:
Բանախոսը չցանկացավ պատասխանել լրագրողների այն հարցին, թե ում է ՀՀԿ-ն դիտարկում վարչապետի պաշտոնում և արդյոք այս հարցով քննարկումներ մեկնարկել են: Նա միայն շեշտեց՝ իշխող Հանրապետականն է որոշելու՝ ով է 2018 թվականի ապրիլից լինելու ՀՀ վարչապետը:
Լրագրողները Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին՝ ինչպես է վերաբերում Երևանի մի շարք փողոցներ ռուսական տեղանուններից «ազատելու» և վերանվանելու վերանվանելու հարցին: Վերջինս նշեց, որ ինքը բացասաբար է վերաբերում է ռեվիզիոնիզմին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում