Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի կայքն արդեն հասանելի է
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի կայքն արդեն հասանելի է: Այն ներառում է տեղեկատվություն համաժողովի բովանդակային, կազմակերպական հարցերի, ծրագրերի, հանդիպումների և մշակութային միջոցառումների մասին:
Հիշեցնենք, որ համաժողովը տեղի է ունենալու Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախաշեմին՝ սեպտեմբերի 18-20-ը, Երևանում:
Համաժողովին մասնակցելու են պետական բարձրաստիճան այրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, տնտեսության, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Համաժողովին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են ավելի քան 1400 անձ՝ աշխարհի 70 երկրից:
Մասնակիցները հնարավորություն կունենան այդ օրերին մասնակցելու 4 թեմատիկ ուղղություններով 16 նիստերի աշխատանքներին, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը, հայապահպանության հիմնախնդիրներին:
Հարակից հրապարակումներ`
- Հասարակական ներգրավվածությունը կարող է փրկել Հայաստան-Սփյուռք համաժողովի գաղափարը. «Առավոտ»
- Խորհրդակցություն նախագահի մոտ՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին