Վիգեն Սարգսյանը՝ մոնթեականներին. Այս բարձունքը ձերն է, բայց շատ կարևոր է, որպեսզի բարձունքը չլինի վերջնակետ
«Երանի մեզ, որ ականատես եղանք, թե ինչպես է Հայաստանի ամենակարևոր ուսումնական հաստատություններից մեկը տեղափոխվում ամենահարմարավետ պայմաններով, դրախտային մի անկյունում գտնվող հիասքանչ ուսումնական համալիր»,-գիտելիքի օրվա կապակցությամբ Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նշել է. «Որպես մարդ, ով տեսել է աշխարհի շատ ուսումնական հաստատություններ, վստահեցնում եմ, որ իր պայմաններով, այս համալիրը չի զիջում ոչ մեկին: Դա մի կողմից շատ հաճելի է, մյուս կողմից պարտավորեցնող»:
Նախարարի խոսքով, վարժարանի նոր մասնաշենք տեղափոխելու միտքն իր մոտ ծագել է, երբ նախորդ տարի, այցելելով ռազմամարզական վարժարան, տպավորվել է ուսումնական հաստատության ձեռքբերումներով, սակայն նույնչափ էլ մտահոգվել՝ ծանոթանալով վարժարանի շենքային պայմաններին:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մոնթեականներին ուղղված իր խոսքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարևորելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր շենքային պայմանները, հորդորել է ուսումնառության ընթացքում բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:
«Մոնթե նշանակում է բարձունք: Այնպես է ստացվել, որ այս վարժարանը բարձունքի վրա է: Այս բարձունքը ձերն է, բայց շատ կարևոր է, որպեսզի բարձունքը չլինի վերջնակետ, այլ լինի ճանապարհ դեպի ավելի մեծ հաղթանակներ: Մեր կարգախոսն է` «ճանապարհ դեպի բարձունք»»,- եզրափակել է իր խոսքը նախարարը` բարի երթ մաղթելով վարժարանի սաներին:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» սաների մեծ մասը կընտրի սպայական մասնագիտություն
- Հաստատվեց «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
- Ավարտական վալս, շարային քայլերթ. մոնթեականների վերջին զանգը
- Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սեպտեմբերի 1-ից ունենալու է նոր պայմաններ. Նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները