Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին. Վարչապետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ։ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ներկայացնում են ուղերձն ամբողջությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ կառավարության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Խոնարհվում ենք Արցախի անկախության ու ազատության համար մարտնչած հերոսների առջև: Նրանց անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել մեր հաղթանակները, ուժեղացնել մեր անվտանգությունն ու մարտունակությունը և առաջ շարժվել մեր ընդհանուր ազգային նպատակների իրականացման լավատեսական ձգտումներով:
Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին ու պատրաստ է հնարավորինս աջակցել ու սատարել տնտեսական զարգացմանը վերաբերող ծրագրերի իրականացման հարցում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա մեծ տոնի առթիվ՝ մաղթելով Արցախի մեր հայրենակիցներին խաղաղություն, առաջընթաց և նորանոր հաջողություններ»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել են տոնական միջոցառումներին
- Վստահ եմ՝ քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի այս արդարացի և օրինական որոշումը. Բակո Սահակյան
- ՀՀ նախագահ. Խաղաղ Արցախը ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ
- Հայկական պետությունների ղեկավարները ծանոթացել են Ասկերանի գինու գործարանի աշխատանքներին
- Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են