ՖԻԴԵ. Ուժեղագույն շախմատիստների թվում Արոնյանը չորրորդն է
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է լավագույն շախմատիստների վարկանշային աղյուսակը: Ըստ այդ, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը՝ հինգերորդ հորիզոնականից դառնալով չորրորդ:
Աղյուսակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը, նրան հաջորդում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավ ը, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
Աշխարհի ուժեղագույն 100 շախմատիստների թվում ևս երկու հայ կա՝ Սերգեյ Մովսիսյանը աղյուսակի 72-րդ հորիզոնականում է, Վլադիմիր Հակոբյանը՝ 79-րդ: Գաբրիել Սարգսյանը 102-րդ հորիզոնականում է:
Եվս մեկ հայազգի շախմատիստ՝ Վարուժան Հակոբյանը 87-րդ հորիզոնականում է, նա ներկայացնում է ԱՄՆ-ն:
Հարակից հրապարակումներ`
- Lևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը
- Լևոն Արոնյանն ամուսնանում է
- Լևոն Արոնյանն առաջատարն է Grand Chess Tour-ի չորրորդ փուլի ընդհանուր հաշվարկում
- Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողն է