Ուժեղագույն կին շախմատիստների թվում հայաստանցի կանայք երկուսն են
Շախմատի միջազգային ֆեդերեացիան հրապարակել է կանանց վարկանիշային աղյուսակը՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ:
Ըստ այդմ, հայաստանցի շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը նահանջել է, Լիլիթ Մկրտչյանը երկու հորիզոնականով վերև բարձրացել:
Էլինա Դանիելյանը վարկանշային աղյուսակի 51-րդ հորիզոնականում է (2415 միավորով), օգոստոսին նա 41-րդ տեղում էր (2432 միավորով):
Լիլիթ Մկրտչյանն ունի 2401 միավոր, 56-րդ հորիզոնականում է՝ անցած ամսվա 58-րդի փոխարեն:
Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է չինուհի Հոու Յիֆանը (2670): Երկրորդ հորիզոնականում է ուկրաինուհի Աննա Մուզիչուկը (2576): Լավագույն եռյակը եզրափակում է չինուհի Ցզյու Վենցզյունը (2574):