Հայաստանում 89.3%-ով ավելացել է ՋԷԿ-երի արտադրության ծավալը
2017 թվականի հունվար-հուլիսին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 4 490.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.8%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-հուլիս ամիսներին ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է 89.3%-ով և կազմել 1 685.5 մլն կՎտ ժամ, իսկ հողմային էլեկտրակայանների կողմից արտադրվել է 1.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 33.3%-ով:
Ջերմային կայաններում արտադրության ծավալներն էլ կազմել են 64.2 մլն կՎտ ժամ՝ աճը կազմելով 25.1%:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 1.8%-ով՝ կազմելով1 455.9 մլն կՎտ ժամ։
Այս տարվա յոթ ամիսներին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 347.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 24.8%-ով: