ԱԺ-ում բենզինի, հեռախոսային խոսակցությունների լիմիտները էականորեն նվազեցվել են. «Հրապարակ»
Ազգային ժողովում նոր պետհամարանիշների բաշխումը, պարզվում է, այնքան էլ խաղաղ ու հարթ չի անցնում: ԲՀԿ-ական պատգամավոր, եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որին ի սկզբանե բաժին է հասել 0130 ՀՀ 01 պետհամարանիշը, կատեգորիկ հրաժարվել է այդ համարից՝ ասելով, որ 13 թիվն իր «վրա չի գալիս»: Դրանից հետո վախը մտել է հանձնաժողովի մյուս նախագահների մեջ, և բոլորը մերժում են այդ համարը, իսկ թե ի վերջո ում բաժին կհասնի այն, կիմանանք մոտ օրերս: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ի դեպ, ԱԺ աշխատակազմում փոփոխությունների կոնտեքստում բենզինի, հեռախոսային խոսակցությունների նոր լիմիտներ են սահմանվել՝ էականորեն նվազեցնելով նախկինը։ ԱԺ նախագահի մեքենան եթե անցյալում անսահմանափակ բենզին կարող էր ստանալ, այժմ օրական 25 լիտր է սահմանվել։ Հեռախոսային խոսակցությունների համար էլ՝ ամսական 45 հազար դրամ»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները