Մենք ներքին բարդույթներ չունենք. Արմեն Աշոտյանը՝ Բաքու մեկնելու մասին
Հայկական պատվիրակությունը կարևորում է միջազգային կառույցներին իր մասնակցությունը, հետևաբար որոշում է կայացվել մասնակցել սեպտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Մենք չունենք ներքին բարդույթներ՝ ինքներս մեզ սահմանափակելու աշխարհագրությամբ: Եթե համաժողովն անցկացվելու է Բաքվում, ապա մենք պատրաստ ենք մեկնել այնտեղ: Մենք չմասնակցելու և մեր տեսակետները չներկայացնելու խնդիր չունենք:
Սակայն հաշվի առնելով Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը՝ բնական է, որ հայկական պատվիրակությունները միշտ էլ դիմել են անվտանգության երախշիքների համար: Հուսով եմ ադրբեջանակն կողմը կկարողանա ապահովել հայկական պատվիրակության ֆիզիկական ներկայությունը: Ի վերջո Բաքվում ապրել է շուրջ 300 հազար հայ, կան մինչ այժմ պահպանված հայկական հետքեր, և այդ քաղաքի կայացման պատմության մեջ հայերն ունեցել են իրենց լուման»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները խելացի կվարվեն, եթե իրենք էլ մասնակցեն Երևանում կայացող քննարկումներին. Հրանուշ Խառատյան
- Աշոտյանի հետ Բաքու է մեկնելու Մանե Թանդիլյանը
- Աշոտյանի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բաքու. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան