Արցախում է ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ԼՂՀ հռչակման օրվա առթիվ եւ ընդգծել, որ այն ողջ հայության ձեռքբերումն է:
Էդուարդ Շարմազանովն Աշոտ Ղուլյանին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորանքը: ՀՀ ԱԺ փոխնագահը նշել է, որ Արցախը համայն հայության հպարտությունն է, եւ նրա հաղթանակները համայն հայության հաղթանակներն են:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական դիվանագիտության եւ օրենսդրության կատարելագործման ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են