Կուրբան Բայրամի պատճառով Բոսֆորը կարմիր է ներկվել
Աշնան առաջին օրը Թուրքիան մուսուլմանկան այլ երկրների հետ նշում է Կուրբան Բայրամը, որի ժամանակ զոհաբերություններ են կատարվում: Ստամբուլում է գտնվում կենդանիների վաճառքի ամենամեծ շուկան: Դրա մեծությունը դժվար է գնահատել անգամ վերջից արված լուսանկարների օգնությամբ:
Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, թե ինչպես են տոնի առաջին օրը արյուն հեղում: Չնայած զոհաբերությունների համար հատուկ տեղեր են հատկացված, սակայն այս տարի էլ Բոսֆորն արնագույն է դարձել:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ, մնեկ օրում զոհաբերությունների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով բուժօգնություն ստանալու համար դիմել է 3 704 մարդ: Նրանք հիմնականում ունեցել են կտրած վերքեր, կոտրված վերջույթներ և այլն: