ԱԻՆ ստացված ահազանգերն ու նորությունները
Ընթացիկ տարվա հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում ԱԻՆ-ում ստացվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 239 հազար 372 զանգ, որից 410-ը ինքնասպանության ահազանգ է եղել: Հանրապետության բոլոր մարզերում ստեղծվել են ճգնաժամային կառավարման կենտրոններԼրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
«Բացի այդ, 2018-ին նախատեսվում է Ճապոնիայից ստանալ 39 հրշեջ մեքենա, ինչի շնորհիվ կթարմացվի Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի հրշեջ-փրկարարական տեխնիկան»,- նշեց նա:
Դավիթ Կարապետյանի տեղեկացմամբ, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ ամիսներ առաջ պատվիրվել է մասնագիտական հետազոտություն ՝ Հայաստանում հակակարկտային հրթիռային կայանների ծրագիր ներդրելու համար:
«Որոշ ժամանակ անց Արմավիրի և Արագածոտնի մարզերում կտեղադրվեն հրթիռային երեք կայան՝ պաշտպանելու 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողեր»,- ամփոփեց պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին